France-Presse-ը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր մեկնել է Իրաք՝ աջակցելու համար այս շաբաթ ձևավորված երկրի կառավարությանը:
Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆր. Օլանդի ինքնաթիռն այսօր առավոտյան վայրէջք է կատարել Բաղդադի օդանավակայանում: Նախագահի ինքաթիռն իր հետ Իրաք է բերել 15 տոննա մարդասիրական օգնություն, որը կհասցվի Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլ: Ակնկալվում է, որ Օլանդը կհանդիպի Իրաքի ղեկավարության հետ, և կողմերը կքննարկեն անվտանգության ապահովման ու ԻԼԻՊ արմատական խմբավորման դեմ պայքարի հարցերը: