Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից ռինգ դուրս կգան երեքը
SportԱնապայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից ռինգ դուրս կգան երեքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան: Ռինգ դուրս կգան 46 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 59 կգ քաշային Կարեն Ստեփանյանը և 65 կգ քաշային Սամվել Սուվարյանը: 3 մարզիկներն էլ պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից: Ռաֆայել Հակոբյանի մրցակիցը կլինի մոլդովացի Դմիտրի Վատամանը, Կարեն Ստեփանյանի մրցակիցը՝ Չեխիան ներկայացնող Դոմենիկ Գլոսերը, իսկ այսօրվա վերջին մենամարտում Սամվել Սուվարյանը կմենամարտի իռլանդացի Էթան Մկ-Գուչկինի հետ: