Ֆերնանդես. «ՊՍԺ»-ն Մադրիդում ոչ-ոքիի համար է խաղալու
Sport«Պարի Սեն Ժերմենի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆերնանդեսը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» և փարիզյան ակումբի միջև հանդիպման իր ակնկալիքներից։ Ֆերնանդեսը կարծում է, որ «ՊՍԺ»-ն հիմնականում պաշտպանողական ֆուտբոլ է խաղալու։
- Ոչ-ոքին այն արդյունքն է, որին հասնելու է «ՊՍԺ»-ն։ Նրանք կփորձեն օգտագործել դի Մարիային այնպես, որ նա գործի գոտիների միջև և այս կամ այն հատվածում առավելություն ստեղծի։ Բացի այդ, նրանք կփորձեն առջևում պահել Իբրահիմովիչին։ «ՊՍԺ»-ն կջանա գոլ խփել, սակայն ոչ-ոքին նույնպես նրանց համար լավ արդյունք կլինի,-ասել է Ֆերնանդեսը «Cadena Ser»-ի փոխանցմամբ։
Թիմերը կհանդիպեն «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում այսօր՝ նոյեմբերի 3-ին։