Yerevan, 03.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքական գործիչները՝ Կարեն Քոչարյանի ռեալիթի շոուի մասին

Politics

Orer.am-ը շարունակում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցներին հարցնել, թե արդյոք պատրաստ են մասնակցել քաղատեխնոլոգ Կարեն Քոչարյանի կողմից կազմակերպվող ռեալիթի շոուին:

Հիշեցնենք, որ Հայաստանում նախկինում կազմակերպված քարոզարշավների պատմության մեջ իր տեսակով և ձևով առաջին անգամ հայաստանյան քաղաքական գործիչներին, կուսակցությունների ղեկավարներին ու ակտիվիստներին հնարավորություն է ընձեռվելու 20-22 օր շրջել Հայաստանի մարզերով և, օգտվելով անվճար տրամադրվող ուղիղ եթերի հնարավորություններից, ազատ ու անկաշկանդ մթնոլորտում 10-12 ժամ շարունակ ներկայացնել սեփական դիրքորոշումը, բանավիճել հակառակ կարծիքն ունեցող մարդկանց և քաղաքական գործիչների հետ:

Պատասխանելով հարցին՝ «Այո»-ի կողմնակիցներից ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն Orer.am-ին տեղեկացրեց, որ ինքը տեղյակ չէ, որ նման ձևաչափով շոու է կազմակերպվելու, իսկ կմասնակցի, թե ոչ, հարցի պատասխանը կարճ էր. «Եթե նման առաջարկ լինի, կծանոթանանք առաջարկին, նոր կկարողանանք ձեր հարցին պատասխանել»:

ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կողմ քվեարկած և ամենայն հավանականության այդ դաշտում գործունեություն ծավալող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար, նույն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, լսելով հարցը, ասաց, որ կարդացել է նախաձեռնության մասին, բայց քանի որ մանրամասներին տեղյակ չէ, դրա համար էլ ոչինչ չի կարող ասել: «Երբ մանրամասն կտեղեկանամ, այդ ժամանակ էլ կկարողանամ որևէ բան ասել»,- ասաց Ռ. Հակոբյանը:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը Orer.am-ին փոխանցեց, որ չնայած գաղափարը շատ լավն է, սակայն ինքը չի մասնակցի նման շոուի:

«Որովհետև Հայաստանում խոսքն անիմաստ է դարձել, և այն ոչինչ չի փոխում: Չնայած քաղաքականության մեջ կարևոր են խոսքն ու միտքը, բայց Հայաստանում խոսքն ամբողջությամբ կորցրել է իր դերը»,- ասաց Ա.Կարապետյանը:

Հարցին, թե այդ դեպքում, լինելով «Ոչ»-ի կողմնակից, ինչ ձևաչափով է փորձելու հանդիպումներ ունենալ մարդկանց հետ և ներկայացնել իր տեսակետը, քաղաքական գործիչը պատասխանեց. «Ես «Ոչ»-ի դաշտում եմ և որպես սովորական քաղաքացի, կգնամ և կարտահայտեմ իմ կարծիքը կամ ընդհանրապես չեմ մասնակցի հանրաքվեին: «Ոչ»-ի համար ինչ կարելի էր ասել, ասել եմ, ինչքան պետք էր բացատրել, բացատրել եմ:

Դատելով, թե իշխանությունները ինչ շտաբ են ձևավորել, կասկած չունեմ, որ իրենք փորձելու են գրել այն, ինչ գրելու են: Եթե առաջ քարոզարշավ էին կազմակերպում, շոու-բիզնեսի աստղեր էին հրավիրում, հիմա փող չունեն և դա էլ չեն անելու: Ուղղակի նկարելու են: Այդ պարագայում պտտվել, խոսել, համոզել, իմաստը ո՞րն է»,- ասում է Ա. Կարապետյանը:

Նա՝ որպես քաղաքական գործիչ, չի մասնակցի «Ոչ»-ի ճակատի քարոզարշավին նաև այն պատճառով, քանի որ նախկինում մի քանի անգամ ընդդիմությունը ոտքի է հանել ժողովրդին, բայց հետո նրանց տուն է ուղարկել:

Ա.Կարապետնանը նշեց նաև, որ եթե իրականում ռեալ պրոցեսներ չեն լինելու և պայքարը վերջանալու է մի երկու օր գոռալով ու տուն գնալով, ապա ինքը նման մարտավարություն ունեցող գործողություններին չի մասնակցի: «Իմ կարծիքով՝ քաղաքական պրոցեսներին պետք է մասնակցել այն ժամանակ, երբ ռեալ հիմք կա դրա համար, իսկ այսօր ռեալ հիմքեր չկան: Սահմանադրությունը ոչ մեկին չի հետաքրքրում, բոլորը ապատիայի մեջ են:

Մի բան էլ ասեմ. իշխանությունները շատ են ուզում, որ ինչ-որ մեկը ժողովրդին ակտիվացնի: Ժողովուրդն այս հանրաքվեի հանդեպ շատ իներտ է և քանի որ հանրաքվեի մասնակիցների քանակն այնքան քիչ է լինելու, ապա նկարելու համար պետք է հիմք լինի: Գնաք «ոչ» էլ ասեք, «այո» են նկարելու, բայց որպեսզի «այո»-ի որոշ քանակ նկարեն, իշխանություններին պետք է, որ ընդդիմությունը ժողովրդին ակտիվացնի:

Այնուամենայնիվ, ես կողմ եմ ռեալիթի շոուներին, որովհետև դա ճիշտ բան է, բայց որպես ընդդիմություն դեմ եմ դա հիմա անելուն, դրա համար էլ չեմ մասնակցելու»,- ասաց Ա. Կարապետյանը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն էլ Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ միայն տեղյակ է այդ նախաձեռնության մասին, այլև նույնիսկ արդեն մասնակցության հրավեր է ստացել:

«Նախաձեռնությանը դրական եմ վերաբերում, բայց մասնակցելը բարդ է, քանի որ ողջ Հայաստանով այդ գործընթացին մասնակցելը մի փոքր բարդ է: Ես չեմ կարող այդքան ժամանակ տրամադրել: Դեռևս չեմ մերժել առաջարկը, բայց կարծում եմ, որ դժվար կլինի մասնակցելը»,- ասում է Պ.Մակեյանը:

Արմինե Գրիգորյան

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App