Սիրիական ընդդիմությունը ՌԴ օդուժին տեղեկատվություն է տրամադրել ահաբեկիչների հենակետերի մասին
International newsՌԴ օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում ահաբեկչական 24 հենակետերի ուղղությամբ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ստացել էր սիրիական ընդդիմությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը:
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ահաբեկիչների դեմ համատեղ գործողություններ ձեռնարկելու եւ տեղեկատվության փոխանակման համար կապեր հաստատելու վերաբերյալ: Արդեն այսօր ռուսական ավիացիան 12 հարված է իրականացրել ահաբեկչական 24 հենակետերի ուղղությամբ Թամդորում, Դեյր Էյր-Զորում, Իտրայում եւ արեւելյան Հալեպում»,- ասել է նա:
Կարտապոլովը շեշտել է, որ հենակետերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է սիրիական ընդդիմությունը, հարձակումների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների հրամանատարական կետը, զինամթերքի պահեստը, մի շարք դիրքեր: