Եվրամիությունը դեռ երբեք այսքան մոտ չի եղել փլուզվելուն. ԳՖՀ-ի փոխկանցլեր
International newsՄիգրացիոն ճգնաժամի պատճառով տարաձայնությունները սպառնում են պառակտել Եվրամիությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters-ին, հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր եւ էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը:
«Մենք չենք կարող անտեսել ԵՄ-ի փլուզման վտանգը»,- ասել է Գաբրիելը՝ Բեռլինում ելույթ ունենալով «Արեւելյան Եվրոպայի տնտեսության օրը» համաժողովում: Նա նշել է, որ Եվրամիությունը դեռ երբեք այսքան մոտ չի եղել տրոհվելուն, որքան այժմ: Նախարարի խոսքով՝ դա տնտեսական ու քաղաքական աղետ կդառնար:
Գաբրիելն ասել է, որ փախստականների պատճառով խորը տարաձայնություններ են առաջացել ոչ միայն Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրների, այլեւ ԵՄ-ի «հնաբնակների» միջեւ: Նրա խոսքով՝ փախստականների բաշխման հարցում երկրների դիրքորոշումները «լուսային տարիների» հեռավորության վրա են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: