Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պաշտպանության նախարարները չկարողացան հայտարարություն ընդունել
International newsԱսիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱՍԵԱՆ-ի պետությունների եւ դրանց տարածաշրջանային գործընկերների) երկրների պաշտպանության նախարարների հանդիպումն ավարտվել Է առանց ընդհանուր հայտարարության ընդունման՝ Հարավչինական ծովում Չինաստանի գործողությունների շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հաղորդվում Է, որ Չինաստանի պատվիրակությունը համառորեն հանդես Է եկել ամփոփիչ տեքստում Պեկինի կողմից արհեստական կղզիների կառուցման վերաբերյալ հիշատակումներ մտցնելու դեմ:
ԱՄՆ-ի ներկայացուցիչներն, իրենց հերթին, պնդել են հակառակը:
ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ տարածաշրջանից դուրս «որոշ երկրներ» փորձել են հռչակագրում ներառել խորհրդաժողովին չվերաբերող տեղեկատվություն:
Միացյալ Նահանգների ներկայացուցիչների խոսքով՝ հայտարարության բացակայությունն ավելի լավ Է, քան դրանում այդ հարցի անտեսումը:
Հոկտեմբերի վերջին ամերիկյան Էսկադրային ականակիրն առաջին անգամ մոտեցել Է Չինաստանի կողմից կառուցվող արհեստական կղզիներից մի քանիսին՝ այդ կերպ մարտահրավեր նետելով Չինաստանի տարածքային հավակնություններին:
Պեկինը Վաշինգտոնին կոչ Է արել՝ խուսափել Հարավչինական ծովում «վտանգավոր եւ սադրիչ» գործողություններից: