Վրաստանի ազգային բանկը ներկայացրել Է լարիի նորացված դիզայնը
International newsՎրաստանի ազգային արժույթի՝ լարիի նորացված թղթադրամները հանրապետության Ազգային բանկը շրջանառության մեջ կդնի 2016 թվականից: Այդ մասին հայտարարել Է բանկի նախագահ Գեորգի Քադագիձեն: 20, 50 եւ 100 անվանական արժեքով նորացված թղթադրամները կթողարկվեն փուլ առ փուլ եւ շրջանառության մեջ կլինեն նախորդ Էմիսիաների թղթադրամների հետ մեկտեղ:
«Սա թղթադրամների դիզայնի առաջին զգալի նորացումն Է 20-ամյա պատմության ընթացքում»,- ասել Է Քադագիձեն:
Նոր թղթադրամները հանդերձված են պաշտպանական նշաններով, որոնք ստացվել են արդի եւ բարձրտեխնոլոգիական գործընթացի շնորհիվ, եւ միեւնույն ժամանակ հեշտությամբ նկատելի են սպառողին: Անվանական արժեքի ճանաչման նպատակով նշաններ են արվել նաեւ թույլ տեսողությամբ անձանց համար: Նորացված թղթադրամները պատրաստվել են այնպիսի նյութերի եւ պաշտպանիչ մեխանիզմների օգտագործմամբ, որոնք մեծացնում են դրանց կայունությունը կեղտոտման եւ բնական մաշման նկատմամբ:
5 եւ 10 լարի անվանական արժեքով թղթադրամները կնորացվեն ավելի ուշ, հաղորդել Է Sputnik-ը: