Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երբևէ ապրելու նպատակով Հայաստան չեմ վերադառնա. Էնջլ Մարտիրոսյան

Asekose.am-ը գրում է.

Asekose.am-ը զրուցել է ամերիկաբնակ դերասանուհի Էնջել Մարտիրոսյանի հետ` նրա ներկայիս գործունեության, ստեղծագործական ծրագրերի, ամերիկյան կյանքի մասին և ոչ միայն:

Էնջլ, արդեն երկու տարի, ինչ ԱՄՆ-ում եք: Մեկ անգամ նշել եք, որ  դեռ մանկուց ունեիք  ԱՄՆ-ում հաստատվելու  ցանկություն…. Ինչպիսի՞ն էր Ձեր պատկերացրած  ԱՄՆ-ն և ինչպիսի՞ն էր այն իրականում: 

-Արդեն երկու տարում բավական հարմարվել եմ, երբևէ չեմ փորձել պատկերացնել, քանզի կսխալվեի. մինչև մի բան աչքովդ չտեսնես ու մաշկիդ վրա չզգաս լիովին չես հասկանա: Միշտ ուզել եմ կարիերաս շարունակել ԱՄՆ-ում, սակայն այստեղ ուղղակի ապրելու երազանք երբևէ չեմ ունեցել, բայց արի ու տես, որ հաճախ կյանքն իր հունով է քեզ տանում, ու կան ժամանակներ, երբ պետք է ինքդ էլ առանց ըմբոստանալու թույլ տաս քամին տանի քեզ իր ուղղությամբ:  Քանզի չեմ հավատում, որ ամենքիս համար կա նախատեսված մի ճանապարհ, նպատակ, ես չեմ ըմբոստանում այդ քամուն:

Դուք նաև խոստովանել էիք, որ  ԱՄՆ էիք  տեղափոխվել ամերիկյան երազանքի  հետևից,  որքանո՞վ եք այսօր կարողանում այն իրականացնել:

-Այսօր ես ինձ զգում եմ իմ ապլուայի մեջ, ես գիտեմ, որ այնտեղ եմ, որտեղ, որ պետք է լինեմ: Դեռևս լինելով դերասան հայկական կինոարտադրությունում` գծում էի պլաններ կարիերաս Ամերիկայում շարունակելու: Կան փակագծեր, որ չեմ բացի այժմ, սակայն կարող եմ ասել, որ Աստված առաջ, շուտով կսկսեմ իրագործել ծրագրերս:

Ըստ Ձեզ` Դուք այն մարդկանցից չէիք, ովքեր հայրենիքում խնդիրներ ուներ, պարզապես Ձեզ ավելին էր պետք… Սակայն արդյո՞ք  Դուք չեք շարունակում նույն  հայ լսարանի համար աշխատել` միայն թե այս անգամ օվկիանոսից այն կողմ….

-Այս պահին դեռ միայն հայ հանդիսականն է տեսնում, այսպես ասած,  «տեխնիկական խնդիրների» պատճառով, որոնք լուծման ընթացքում են (ժպտում է):

Գաղտնիք չէ, որ օտար երկրում հաստատվողներն ունենում են մի շարք դժվարություններ… Տեղյակ եմ, որ շատերի պես ստիպված չեք եղել զբաղվել ոչ մասնագիտական աշխատանքով, սակայն, կարծում եմ, որ առանց դժվարությունների էլ չի եղել… Սկզբնական շրջանում ի՞նչ խնդիրներ էիք ստիպված հաղթահարել:

-Հիմնական խնդիրը, որի առջև կանգնած եմ եղել` կարոտն էր… Ինչպես նաև հեշտ գործ չէ թողնել այն կյանքը, որը ստեղծել ես տարիներով և կերտել նոր մարդու զրոյից` նոր աշխարհում, նոր երկրում, նոր կյանքում, նոր մշակույթում, նոր մարդկանց շրջապատում:

Եղել է շրջան, ե՞րբ փոշմանել եք Հայաստանից հեռանալու մասին:

-Երբևէ չեմ փոշմանում ոչ մի որոշմանս կամ արարքիս համար. չեմ ապրում անցյալում, կա միայն ներկա և ապագայի պլանները:

-Մեկ անգամ նշել եք, որ չեք ցանկանում Հայաստան վերադառնալ… Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ո՞րն է  նման որոշման պատճառը…

Երբևէ չեմ կայացրել նման որոշում, թեկուզ միայն մի պարզ պատճառով` ընտանիքս Հայաստանում է: Կարծում եմ` երբևէ չեմ վերադառնա այդտեղ ապրելու նպատակով, բայց այցելելու եմ այնքան հաճախ, որքան գրաֆիկս թույլ տա: Ես սիրում եմ իմ երկիրը, իմ քաղաքը, իմ ազգին` իր բոլոր թերություններով. ասում են` ընտանիքդ և ազգությունդ ինքդ չես ընտրում… Ինչ բարձունքների էլ հասնեմ` միշտ կհիշեմ  իմ երկիրը, իմ ընտանիքը, իմ ընկերներին,  ու կփորձեմ մեր դրոշը բարձր պահել:

Այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում: Հնարավոր է, որ  Էնջլին մի օր տեսնենք ամերիկյան արտադրության ֆիլմերում….

-Ես չեմ կարող նման բան ասել վստահորեն, սակայն կանեմ անհնարինը երազանքներիս հասնելու համար և դա կանեմ այն մարդկանց համար, ովքեր միշտ հավատացել են, որ կիրագործեմ դրանք:

Գրեթե միշտ  նշում էիք, որ դերասանու համարձակ կերպար ասվածը  Ձեզ  համար անընդունելի է, որովհետև  դերասանուհին պետք է կաղապարված չլինի… Չնայած դրան` այստեղ Ձեզ համարձակ էին համարում… Ինչևէ, սպասե՞նք  նոր կերպարների, որոնք Հայաստանում կրկին կարող են քննարկվել իրենց անկեղծությամբ  և համարձակությամբ…

-Ոչ թե անընդունելի է, այլ ուղղակի այդ բառակապակցությունը չեմ հասկացել: Ասել եմ և կկրկնեմ. արտիստն ընդհանրապես պետք է անի մաքսիմում լավ այն, ինչ անում է, այն դերը, որն իրեն տրված է; Ոչ մեկ չի ասել, որ պետք է «համեստ» դեր խաղաս, որ մարդիկ էլ ասեն` «հա էլի, այս ինչ համեստ աղջիկ է». ուղղակի ծիծաղելի է ինձ համար… Ու եթե կլինեն մարդիկ, ովքեր ինձ կդատապարտեն  իմ գործն անելու համար, ուրեմն` թող… (ժպտում է)

Էնջլ,  օրերս կայացել է «Ես, իմ մաման և մեր կանայք» ներկայացման պրեմիերան: Ի դեպ, այս  ներկայացման ռեժիսորը  դերասան Դավիթ Սեխպեյանն է: Ի՞նչ կերպար եք մարմնավորում…. Սա բեմում ելույթ ունենալու  Ձեր առաջին փո՞րձն է:

-Առաջին փորձս չէր… Արդեն երկու անգամ խաղացել ենք տվյալ ներկայացումը մեր համայնքի համար և, կարծում եմ,  կարող եմ համարել մեր աշխատանքը բարեհաջող ստացված: Դեռևս հետաքրքիր էր ինձ համար, քանզի բոլորովին նման չէր իմ մյուս կերտած կերպարներին… Հրաշալի դերասաններ, հիանալի ռեժիսոր. ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, հաճույքով եմ աշխատում այս նախագծի վրա: Փակագծերն էլ  շատ չբացելով մի բան կասեմ` դեռ շատ անգամ ենք այս ներկայացումը խաղալու և կան նաև շատ այլ նախագծեր, որոնք հատ առ հատ կյանքի ենք կոչելու մեր թիմով…

Զրույցի վերջում կուզեի իմանալ, թե Ձեր երևանյան կյանքից հատկապես ի՞նչն եք կարոտում…

-Ընտանիքս ու Երևանս եմ ամենաշատը կարոտում, մնացած ամեն ինչն իմ կյանքում փոխարինվել է արդեն նորով... (ժպտում է):

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities