Հարավային Սուդանում ինքնաթիռի վթարի զոհերի թվում կարող է Ռուսաստանի քաղաքացի լինել. ՌԴ ԱԳՆ
International newsՆախնական տվյալների համաձայն, նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանի տարածքում ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվածների թվում է ՌԴ քաղաքացի:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը:
«Նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանի օդանավակայաններից մեկում, թռիչքից անմիջապես հետո կործանվել է Ан-12 բեռնատար ինքնաթիռը: Այն պատկանում էր տեղական Allied Services ընկերությանը: Նախնական տվյալների համաձայն, օդանավի կործանման հետևանքով զոհվածների թվում կար նաև Ռուսաստանի մեկ քաղաքացի: Այս պահին Կամպալայում Ռուսաստանի դեսպանատունը ճշտում է այդ տեղեկատվությունը», - ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են:
«Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով` վթարված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են: Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկտվութունը կտրամադրվի հավելյալ»,-նշում են ԱԳՆ-ից:
Հայտնի է դարձել նաև, որ օդանավը շահագործվում էր տաջիկական Asia Airways ընկերության կողմից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, անձնակազմի զոհված անդամները ՀՀ ՔԱԳՎ կողմից օդաչուական անձնակազմի արտոնագրված մասնագետներ չեն:
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, որ Հարավային Սուդանումկործանված ռուսական բեռնատար ինքնաթիռը գրանցված է եղել Հայաստանում եւ պատկանել էհայկական կազմակերպության: Նոյեմբերի 4-ին Reuters գործակալությունը հայտնել Էր, որ ինքնաթիռն ընկել Է օդանավակայանից800 մետր հեռավորության վրա: Ուգանդայում Ռուսաստանի դեսպանությունը, որն զբաղվում Է Հարավային Սուդանի գործերով, հավաստել Է Ան-12-ի կործանման փաստը, հավելելով, որզբաղված են պատահարի հանգամանքները պարզելով: Ականատեսները վկայությամբ 40-ից ավելիմարմիններ կան փոխադրական ինքնաթիռի կործմանման վայրում: Իշխանություններիներկայացուցիչն