ԱՄՆ-ը կուժեղացնի սիրիական ընդդիմությանը ցուցաբերվող ռազմական աջակցությունը. The Wall Street Journal
International newsՄիացյալ Նահանգները եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում նրա դաշնակիցները պայմանավորվել են մեծացնել զենքի մատակարարումներւ եւ այլ ձեւերով օգնությունը սիրիացի ապստամբներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 4-ին հաղորդել է The Wall Street Journal թերթի էլեկտրոնային տար բերակը:
Հրատարակության տվյալներով՝ օգնության նպատակը, որը տրամադրվելու է ԿՀՎ-ի, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի մյուս տարածաշրջանային դաշնակիցների հատուկ ծառայությունների կապուղիներով, այսպես կոչված սիրիական «չափավոր ընդիմությանը» աջակցություն ցուցաբերելն է «նրա կողմից գրավված տարածքները պահելու» եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին ընդդիմակայելու հարցում, որոնց, ԱՄՆ-ի իշխանությունների պնդմամբ, աջակցում են Ռուսաստանը եւ Իրանը:
The Wall Street Journal-ը նաեւ նշում է, որ Սիրիայի ապստամբներին Վաշինգտոնի կողմից տրամադրվող օգնության չափերից դժգոհ են Անկարան եւ Էր Ռիադը: Նրանք հայտարարում են, որ, չնայած ԱՄՆ-ի բոլոր հավաստիացումներին, ամերիկյան իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցությունը «դեռեւս անբավարար է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: