Քերին եւ Լավրովը քննարկել են Սիրիայի շուրջ հաջորդ հանդիպման նախապատրաստումը
International newsԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 4-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ «Վիեննայի ձեւաչափով» հաջորդ հանդիպման նախապատրաստումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Դա կարճատեւ խոսակցություն էր, որը հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, վերաբերում էր հաջորդ հանդիպման կազմակերպմանը»,- ասել է նա: Քիրբիի խոսքով՝ «զրույցը կազմակերպչական բնույթ է կրել»:
Նա հրաժարվել է ճշտել, թե կողմերն արծարծել են արդյոք Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը, որն առաջարկել է անցկացնել Մոսկվան, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: