Ճանաչվել են Եգիպտոսում ավիաաղետից զոհվածների 58 մարմիններ
International newsՆոյեմբերի 5-ի առավոտվա դրությամբ ճանաչվել են Եգիպտոսում A321-ի ավիաղետի հետեւանքով զոհվածներից 58-ի մարմինները: Այդ մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարար Վլադիմիր Պուչկովի ղեկավարությամբ կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ հայտնել Է ՌԴ-ի առողջապահության առաջին փոխնախարար Իգոր Ղահրամանյանը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Նոյեմբերի 5-ի առավոտվա դրությամբ ճանաչվել են 58 զոհվածների մարմիններ»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում հերթապահում են շտապ օգնության 10 բրիգադներ, ճանաչման գործընթացի իրականացման վայրում կազմակերպված Է շարժական բժշկական լաբորատորիա:
Իր հերթին ԱԻՆ-ի փոխնախարար Լեոնիդ Բելյաեւը հայտնել Է, որ հինգշաբի հարազատներին Է հանձնվել զոհվածների արդեն չորս մարմին: