Սահակաշվիլին Ուկրաինայի վարչապետի պաշտոնն զբաղեցնելու ցանկություն Է հայտնել
International newsՕդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ պատրաստ Է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում հանրագիր Էր հայտնվել՝ Սահակաշվիլիին վարչապետ նշանակելու առաջարկությամբ: Այն անհրաժեշտ թվով ձայներ Էր հավաքել պետության ղեկավարի կողմից դրա քննարկման համար: Ավելի ուշ Պորոշենկոն նշել Էր, որ Սահակաշվիլին հիանալի վարչապետ կդառնար, բայց Վրաստանի համար: Դրա հետ մեկտեղ նախագահը ճշտել Էր, որ, Ուկրաինայի օրենսդրության համաձայն, վարչապետին նշանակում Է ոչ թե ինքը, այլ երկրի խորհրդարանը:
«Ես կցանկանայի մասնակցել մեծ վերափոխումներին ու բարեփոխումներին, եւ ցանկացած կարգավիճակում ես կարող եմ դա անել… Ես ցանկանում եմ լինել բարեփոխումների դրոշակակիրը»,-ասել Է Սահակաշվիլին Politico հրատարակությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով Ուկրաինայի վարչապետի պաշտոնում իր նշանակվելու հնարավորության վերաբերյալ հարցին:
Սահակաշվիլիի խոսքով՝ մարզային վարչակազմում աշխատանքն այն չԷ, ինչի մասին ինքը երազում Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: