Հենրիխ Մխիթարյանի գոլն ընդգրկվել է Բունդեսլիգայի 5 լավագույնների շարքում
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գոլը տուրի լավագույնների շարքում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բունդեսլիգայի պաշտոնական կայքն ամփոփելով 11-րդ տուրը լավագույն 5 գոլերի շարքն է դասել նաև Հենրիխ Մխիթարյանի գոլը, որը կիսապաշտպանը խփել է Բրեմենի «Վերդեր»-ի դեմ խաղում:
Հայաստանի ազգային թիմի անդամն ընդգրկվել էր նաև Բունդեսլիգայի խորհդանշական հավաքականի կազմում: