Քլինթոնը եւ Քարսոնը ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի առավել ժողովրդականություն վայելող մասնակիցներն են
International newsԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարի մասնակիցներ հանրապետական Բեն Քարսոնը եւ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը առավել մեծ ժողովրդականությունն են վայելում ամերիկացիների շրջանում:
Այդ մասին վկայում են Gallup-ի հարցման տվյալները:
Այսպես, նախկին նյարդավիրաբույժ Քարսոնին դրական Է բնութագրում հարցման մասնակիցների 42 տոկոսը, նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի միայն 21 տոկոսը:
Միեւնույն ժամանակ Քլինթոնին աջակցություն Է հայտնել հարցվածների 43 տոկոսը, սակայն ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի ամերիկացիների 49 տոկոսը:
Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյին պաշտպանում Է հարցվածների 32 տոկոսը, իսկ 27 տոկոսը բացասաբար Է արտահայտվել նրա մասին:
Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշն առայժմ վայելում Է հարցման մասնակիցների 37 տոկոսի համակրանքը, նրա նկատմամբ բացասաբար Է տրամադրված ամերիկացիների 39 տոկոսը:
Սակայն ամենամեծ թվով բացասական արձագանքներն ստացել Է սկանդալային միլիարդատեր Դոնալդ Թրամփը՝ 56 տոկոս, այն դեպքում, երբ նրան պատրաստ Է պաշտպանել 34 տոկոսը:
Հարցումն հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 1-ն անցկացվել Է 18-ից բարձր տարիքի 7121 քաղաքացիների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: