Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետգույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված զինավանների անշարժ գույքը կհանձնվի ՊՆ-ին

Society

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարել է նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչև նիստի օրակարգային հարցերին անցնելը, վարչապետի առաջարկությամբ կառավարության նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ղեկավարությամբ: «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Գագիկ Բեգլարյանն արդեն երկու օր է գտնվում են Տուլայի նահանգում և իրենց անմիջական աջակցությունն են բերում մեր հայրենակիցներին: Շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին: Երեկ մենք ՀՀ Նախագահի հետ քննարկել և որոշում ենք կայացրել, որ բոլոր ծախսերը՝  և բուժման, և հուղարկավորության, կառավարությունն իր վրա է վերցնելու»,-նշել է վարչապետը:

Աջակցություն ներդրումային ծրագրին

Կառավարության որոշմամբ` «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվել է 3 տարով: Ներդրումային ծրագրի շրջանակում, ընկերությունը Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ: «Արմյանսկիյ Ուրաժայն» այդ նպատակով նախատեսում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1.337 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելուն: Ընկե րությունը նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 2.5 մլրդ դրամի արտադրանք (2016թ.), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և այլ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ:

Սահմանվում են ԵԱՏՄ մաքսային տարածքում առանձին ապրանքների ներմուծման և տեղափոխման կարգավորման առանձնահատկությունները

Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությանը, որն ստորագրվել է 2015թ. հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից: Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ մաքսային տարածքում առանձին ապրանքների ներմուծման և տեղափոխման կարգավորման առանձնահատկությունները` կապված Ղազախստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցելու հետ: Արձանագրության դրույթները վերաբերում են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են եր րորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ցանկում և որոնց հանդեպ Ղազախստանի Հանրապետության կողմից, ԱՀԿ-ի պարտավորություններին համապատասխան, կիրառվելու են ավելի ցածր մաքսատուրքի դրույքաչափեր:

Կառավարությունն ընդունել է «Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի՝ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության իրականացումը կանոնակարգելու մասին» որոշում: Ըստ այդմ, արտահանման և ներմուծման ժամանակ պետք է տրամադրվեն  պետական վերահսկողության ակտեր: 

Միջազգային համագործակցություն

Գործադիրն իր հավանությունն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 300 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ: Այն կտրամադրվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար գումարով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1տոկոս, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է: Յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման համար նախապայման է հանդիսանում ՀՀ կառավարության և ՀՀ  կենտրոնական բանկի կողմից բարեփոխումների ծրագրի  իրականացումը:  Ծրագրի գլխավոր ուղղություններն են՝ էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում, բիզնեսի վարման պայմանների բարելավում:

Համաձայնություն է տրվել նաև Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Այլ հարցեր

Կառավարության որոշմամբ` առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ս.թ.  նոյեմբերի 10-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով 13 օրենսդրական փաթեթ և 8 միջազգային պայմանագիր:

Կառավարությունը հավանություն է տվել «Երևան Ջուր»,«Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու (վարձակալի ընտրության) գնման ընթացակարգի մասնակցին ներկայացվող նախաորակավորման հայտարարությանը:

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Տրանսպորտի և կապի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 1,5 մլրդ դրամ:

Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրով, ինչպես նաև «ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում» դրամաշնորհային ծրագիրն իրականացնելու համաձայնագրով պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2015թ. պետբյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ նախատեսվում է ավելացնել դրամաշնորհային ծրագրի 2015թ. բյուջեի վերջին եռամսյակում դրամային միջոցները, ինչը կնպաստի հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության ախտորոշման, բուժման, այլ բժշկական ու կազմակերպչական միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանը և տուբերկուլոզի բնագավառում համաճարակային իրավիճակի բարելավմանը:

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը. գործադիրը  նպատակահարմար չի համարել օրինագծի քննարկումը և ընդունումը: Օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Կառավարության որոշմամբ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված զինվորական ավանների անշարժ գույքը կհանձնվի ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Գործադիրի համապատասխան որոշմամբ հնարավոր կլինի պարգևատրել  համաշխարհային ունիվերսիադայում, նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերում մեդալներ նվաճած մասնակիցներին, եվրոպական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկներին և ավելացնել, մասնավորապես, աշխարհի երիտասարդական առաջնության և համաշխարհային ունիվերսիադայի, Եվրոպայի երիտասարդական առաջնության, աշխարհի պատանեկան առաջնության և Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնի մրցանակակիրների պարգևատրման գումարները: Վերոնշյալ միջոցառումները կնպաստեն միջազգային մրցասպարեզներում բարձր արդյունքների ձեռքբերմանը:

 

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank