Օբաման չի բացառում, որ A321 ինքնաթիռում կարող Էր ռումբ պայթել. CBS
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի բացառում այն բանի հավանականությունը, որ Ռուսաստանի «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռում, որն աղետի Է ենթարկվել Սինայի թերակղզում, ռումբ Է պայթել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա նոյեմբերի 5-ին հայտարարել Է ամերիկյան CBS ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
лер»Ես կարծում եմ, որ կա այն բանի հնարավորությունը, որ ռումբ Է եղել (A321) ինքնաթիռում: Եվ մենք դրան վերաբերվում են շատ լրջորեն»,- ասել Է Օբաման: «Մենք պատրաստվում ենք շատ ժամանակ ծախսելու այն բանի երաշխավորությունն ապահովելու համար, որ մեր քննիչները, մեր հետախուզական հանրակցությունը պարզեն, թե ինչ Է տեղի ունեցել, նախքան մենք կոնկրետ հայտարարություններ կանենք աղետի կապակցությամբ»,- նշել Է նախագահը: «Սակայն որոշակիորեն հնարավոր Է, որ ինքնաթիռում ռումբ Է եղել»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: