Բայդենը եւ Պորոշենկոն քննարկել են Մինսկի համաձայնությունների կատարումը
International newsԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այն կարծիքին են, որ Դոնբասի աշխարհազորայինները պարտավոր են ապահովել ԵԱՀԿ-ի մուտքը տարածաշրջանի բոլոր վայրեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
Բայդենը եւ Պորոշենկոն նոյեմբերի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասի հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանի տնտեսական իրադրությունը:
«Ղեկավարները քննարկել են Մինսկի համաձայնությունների կատարումը եւ համաձայնել, որ Ռուսաստանը եւ անջատականները պարտավոր են անհապաղ կատարել Փարիզում «նորմանդական քառյակի» ղեկավարների հոկտեմբերի 2-ի հանդիպմանը նախագահ Պուտինի տված խոստումը, որպեսզի ԵԱՀԿ-ին լիակատար մուտք տրամադրվի Դոնբասի ամբողջ տարածք»,- ասված է Սպիտակ տան տեղեկատվության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: