Թուրքիայի պետական ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ»ընկերությունը չեղյալ է հայտարարել նոյեմբերի 5-ի գիշերը նախատեսված թռիչքները Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաք և հակառակը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,այս մասին տեղեկացնում է թուրքական Ana dolu գործակալությունը:
Նշվում է, որ թուրքական ավիաընկերությունը նման որոշում է ընդունել անվտանգության նկատառումներից ելնելով:
Հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող Airbus-321 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել,որի հետևանքով մահացել էին ինքնաթիռի 217 ուղևորներն (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամները:Վթարի պատճառը հստակեցնելու շուրջ հետաքննությունը թեպետ դեռ ընթանում է, սակայն արդեն շրջանառվում է նախնական վարկածն այն մասին, թե ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել, ինչի պայթյունից տեղի է ունեցել ռուսական ավիացիոն պատմության ընթացքում ամենախոշոր վթարը:
Այս տեղեկատվության հետ կապված Մեծ Բրիտանիան արդեն չեղյալ է հայտարարել Եգիպտոսի այդ քաղաք նախատեսված բոլոր թռիչքները: