Սինայում ավիաաղետից զոհվածների բոլոր մարմինները ճանաչվել են հարազատների կողմից
International newsՍինայում ավիաաղետից զոհվածների հարազատներն արտաքին նշաններով ճանաչել են բոլոր մարմինները: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Արտաքին նշաններով զոհվածների մարմինների ճանաչումն ավարտված Է, շարունակվում Է գենետիկական նույնականացման ընթացակարգը»,- ասել Է Սալագայը:
Մինչ այժմ Եգիպտոսում ավիաաղետից զոհվածների հարազատների կողմից 691 դիմում Է գրանցվել բուժօգնության համար: 715 դիմում Է եղել հոգեբաններին: Հինգ մարդ հոսպիտալացվել Է:
Բացի այդ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները 40 քառակուսի կիլոմետր տարածք են զննել Սինայում A321 ինքնաթիռի կործանման շրջանում:
Նոյեմբերի 5-ին Ռուսաստանում սկսվել Է ավիաաղետի զոհերի հուղարկավորումը:
«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Նրանցից՝ ոչ ոք չի փրկվել: Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի: