Հունաստանի խորհրդարանը քվեարկեց բարեփոխումների երկրորդ փաթեթի օգտին
International newsՀունաստանի խորհրդարանը քվեարկել Է այն երկրորդ օրինագծի օգտին, որը նախատեսում Է բարեփոխումների՝ վարկատուների հետ համաձայնեցված 86 մլրդ եվրո ծավալի օգնության երրորդ ծրագրի մի մասի գործարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հաղորդել Է Աթենքի նորությունների գործակալություն ը:
Քվեարկությունը տեղի Է ունեցել ուշ գիշերին: Օրինագիծը պաշտպանել են կառավարական կոալիցիայի 153 պատգամավորներ, որի մեջ մտնում են ՍԻՌԻԶԱ-ի արմատական ձախերը եւ «Անկախ հույները»: «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, ծայրահեղ աջ «Ոսկե արշալույսը, «Դեմոկրատական ձախեր»-ի հետ կոալիցիա կազմած ՊԱՍՕԿ-ը, Հունաստանի կոմունիստական կուսակցությունը եւ «Կենտրոնամետների միությունը» դեմ են քվեարկել (ընդամենը 117 պատգամավոր): «Պոտամի» պոպուլիստական կուսակցությունը ձեռնպահ Է մնացել (9 ձայն):
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Հունաստանը կարող Է Կայունության եվրոպական մեխանիզմից (ESM) 3 մլրդ եվրո վարկ ստանալ, եթե երկրի նոր կառավարությունը շարունակի տնտեսության վերակառուցման ծրագիրը, որը վաղօրոք համաձայնեցված Էր վարկերի վերաբերյալ պայմանագրում:
Հունաստանի համար ֆինանսական օգնության ծրագիրը, որը նախատեսում Է մինչեւ 96 մլրդ եվրո վարկերի տրամադրում, հավանության Էր արժանացել օգոստոսի 19-ին: Օժանդակության նոր փաթեթի առաջին մասնաբաժինը կազմում Է 26 մլրդ եվրո: Այդ փողերից Հունաստանն արդեն 13 մլրդ եվրո ստացել Է օգոստոսի վերջին: Մնացել Է 3 մլրդ եվրո՝ բյուջետային կարիքների համար եւ 10 մլրդ եվրո՝ բանկերի վերակապիտալացման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: