Եգիպտոսում ավիաաղետից զոհվածների մարմիններով երրորդ օդանավն Է ժամանել Պետերբուրգ
International newsՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երրորդ հատուկ օդանավը Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ Է հասցրել A321 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների մարմինները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Կահիրեից ժամանած ինքնաթիռում զոհվածների մարմիններն են, նրանց անձնական իրերն ու փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են ավիաաղետի վայրում: Սա ԱԻՆ-ի արդեն երրորդ հատուկ չվերթն Է, որը զոհվածների մարմինները տեղափոխում Է Պետերբուրգ:
«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Նրանցից՝ ոչ ոք չի փրկվել: Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: