Եվրախորհրդարանի ղեկավարը Թեհրանում կքննարկի երկխոսության աշխուժացումը
International newsԵվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը նոյեմբերի 7-ին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Թեհրան, որի ընթացքում Իրանի իշխանությունների հետ կքննարկի երկխոսության աշխուժացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հաղորդել Է ԵԽ-ի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Մարտին Շուլցը շաբաթ օրը կուղեւորվի Իրան՝ ակտիվացնելու երկխոսությունը Եվրամիության եւ այդ երկրի միջեւ»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այցի ընթացքում Շուլցը բանակցություններ կվարի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի, արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: