Դանիական Սյոնդեբորգի օդանավակայանից մարդիկ տարհանվել են
International newsԴանիական Սյոնդբորգ քաղաքի օդանավակայանից, որտեղ չվերթեր են իրականացվում դեպի Կոպենհագեն, անձնակազմը և ուղևորները տարհանվել են այն բանից հետո, երբ թռիչքների համար նախատեսված սրահում կասկածելի իր է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է TASS-ը, այդ մասին տեղեկացրել է դանիական «Ռիտսուաս» գո րծակալության բյուրոն:
Անվտանգության ծառայության ղեկավար Էրիկ Լինդհոլդտը հայտարարել է, որ դեպքի վայր է կանչվել համապատասխան ծառայության խումբ: Նրա խոսքով` տեղի իշխանությունները որևէ սպառնալիք չեն ստացել: