Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-10-ը կայցելի Ուկրաինա եւ Վրաստան
International newsԵվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-10-ը կայցելի Ուկրաինա եւ Վրաստան:
Այդ մասին ասված Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության՝ նոյեմբերի 6-ին տարածված հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում Է, այցերը կանցկացվեն ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն&raqu o; ծրագրի շրջանակներում, որոնց մասնակցում են այդ երկրները:
«Երկուշաբթի Կիեւում նա հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի եւ ԱԳ նախարար Պավել Կլիմկինի հետ»,-նշվում Է մամուլի տեղեկագրում:
Նոյեմբերի 10-ին Թբիլիսիում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ինչպես նաեւ ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Նա հաեւ հանդիպում կունենա վրացական խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի, քաղաքական խմբակցությունների ղեկավարների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: