Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սեռավարակների թոփ եռյակը

Bravo.am-ը գրում է.

Մի ծանոթ աղջիկ վերջերս հարցրեց. «Իսկ սեռավարակները շա՞տ վախենալու են: Բուժվո՞ւմ են առհասարակ»: Հասկացա, որ չի կարող լինել սյունակ սեքսի մասին առանց սեռավարակների: Ի վերջո, ամեն լավ բան, այդ թվում եւ սեքսը, ունի տհաճ պահեր, որոնց հետ պետք է հաշվի նստել: Հակառակ դեպքում մեկ հատիկ սեռական ակտը կարող է վերածվել թթված սառը տոլմայի՝ թանկարժեք հակաբիոտիկներով, հակասնկայիններով ու նվազագույնը մեկամսյա սեռաքաղցով:


Լուսի Քոչարյանը

Եվ այսպես, առաջարկում եմ անգիր անել այս 3 սեռավարակի անուններն ու նկարագրերը: Մաղթում եմ երբեք չառնչվել սրանց հետ:

ՔԼԱՄԻԴԻՈԶ 

Փաստեր. Ըստ EuroLab բժշկական պորտալի` կանանց 30-60%-ն ու տղամարդկանց 51%-ը քլամիդիոզ ունեն: Մասնագետները պնդում են, որ 3 վարակվածից 2-ը տեղյակ չեն իրենց վիճակից, իսկ դա արագացնում է քլամիդիոզի տարածման տեմպերը սեռաակտիվ մարդկանց շրջանում: 2 սեռի մոտ էլ, որպես կանոն, արտահայտվում է  20-40 տարեկանում: Վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով: Բարձր ռիսկի խմբի մեջ են սեռական զուգընկեր հաճախակի փոխողներն ու պատշաճ կերպով չպաշտպանվողները: 

Նշաններ եւ հետեւանքներ: Հաճախ ընթանում է առանց սիմպտոմների կամ թույլ արտահայտված նշաններով: Ժամանակին չմիջամտելու դեպքում կարող է քրոնիկական դառնալ, որը շատ դժվար է բուժվում ու անդառնալի հետեւանքներ թողնում: Տղամարդկանց մոտ ախտահարվում են ամորձիները, շագանակագեղձը: Կանանց մոտ վարակն աչքաթող անելու դեպքում հնարավոր են ներքին սեռական օրգանների բորբոքում, արտարգանդային հղիություն, երբեմն՝ անպտղություն:

ԳՈՆՈՐԵԱ

Փաստեր. Ըստ տարածման՝ առաջին տեղն է զբաղեցնում սեռավարակների մեջ: 2 սեռերի մոտ էլ ախտորոշվում է  20-40 տարեկանում` անկանոն սեռական կյանք վարելու հետեւանքով: Բնական ճանապարհով ծննդաբերելու դեպքում հավանական է, որ երեխան վարակվի հոնորեայով հիվանդ մորից: 

Նշաններ ու հետեւանքներ. 
Գոնորեան ունի մոտ մեկ շաբաթ գաղտնի շրջան, այնուհետեւ տղամարդկանց մոտ թարախային արտադրություն է սկսվում, դրան զուգահեռ՝ հաճախամիզություն, որի ընթացքում էլ՝ այրոցի զգացում: Նույնիսկ նշանների իսպառ բացակայության դեպքում վարակի կրողները վարակիչ են զուգընկերոջ համար: Չբուժելու դեպքում հոնորեան ձեռք է բերում քրոնիկական բնույթ: Կանանց մոտ առաջանում են արգանդի բորբոքային հիվանդություններ, իսկ տղամարդկանց մոտ՝ հոնորեային պրոստատիտ, որը կարող է իմպոտենցիայի հանգեցնել: 

ՍԻՖԻԼԻՍ

Փաստեր.
 Վերջին տարիներին սիֆիլիսի տարածման մակարդակն իջել է: Բայց այն դեռ պահպանում է իր վտանգավոր դիրքերը: Ռիսկային խմբում են, ինչպես նախորդներում, անկանոն սեռական կյանք վարողները: Վարակն ամենից հաճախ հանդիպում է 30-ն անց տղամարդկանց եւ մինչեւ  25 տարեկան կանանց մոտ: Սիֆիլիսի առկայությունը 5 անգամ մեծացնում է այլ սեռավարակով հիվանդանալու հավանականությունը:

Նշաններ ու հետեւանքներ. Սիֆիլիսը դանդաղ տեմպերով է զարգանում: Ժամանակին չբուժելու դեպքում դրա զարգացման փուլերն անընդհատ փոխարինում են մեկը մյուսին: Որքան ուշ է միջամտությունը, այնքան վատն են հետեւանքները: Ամենավատ դեպքում սիֆիլիսը կարող է բերել հաշմանդամության կամ մահվան: Ախտահարվում են նյարդային, սրտանոթային համակարգերը, լյարդը, հենաշարժային ապարատը, այլ օրգաններ ու համակարգեր: Հղիությունն ու սիֆիլիսն անհամատեղելի հասկացություններ են: Սիֆիլիսով հիվանդ լինելու դեպքում հղիությունն ընդհատվում է վաղ ժամկետներում, հնարավոր է վաղաժամ ծննդաբերություն, պտղի մահացություն: Եթե, այնուամենայնիվ, երեխան ծնվում է, նրա մոտ նույնպես սիֆիլիս է ախտորոշվում: 

ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ


Դե, ակնհայտորեն, ամենաարդյունավետ տարբերակը սեքսից հրաժարվելն է: Սա, իհարկե, դաժան մեթոդ է: Կան ավելի մեղմ տարբերակներ՝ սեքսուալ կյանք միայն մեկ զուգընկերոջ հետ եւ պահպանակի կիրառություն: Մշտապես միայն մեկ զուգընկերոջ հետ սեքսն, իհարկե, հիացմունքի է արժանի, բայց ընդունենք, որ հազվագյուտ երեւույթ է: Այդ պատճառով էլ սեռավարակներից խուսափելու ամենածանր հրետանին մնում է պահպանակը:

Որքանո՞վ է պահպանակն արդարացնում իրեն: Այս հարցին մասնագետները դժվարանում են պատասխանել: Մարդիկ փորձարարական ճագարներ չեն, ու նրանց սեքսուալ վարքին բարդ է հետեւելը: Իսկ հարցաքննությունն անօգուտ է այս դեպքում. մարդիկ հակված են թաքցնելու իրենց ննջարանային վարքի մանրամասները:

Բացի այդ, նրանք, ովքեր պահպանակ են օգտագործում, սովորաբար մեծ քանակի զուգընկերների հետ են մտնում սեռական կապերի մեջ՝ մեծացնելով սեռավարակի հավանականությունը: Իսկ նրանք, ովքեր պահպանակի կարիք չունեն, որպես կանոն մեկ զուգընկերոջ հետ են սեքսուալ կյանք կառուցում: Այսպիսով ստացվում է, որ վարակվողներն ավելի շատ պահպանակ օգտագործողների մեջ են հայտնաբերվում:

Շարունակությունը` այստեղ:

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities