Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակը
SportԻսպանիայի հավաքականը նոյեմբերի 13-ին, Ալիկանտեում ընկերական հանդիպում է անցկացնելու Անգլիայի հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 17-ին, Բրյուսելում մրցելու է Ֆրանսիայի ընտրանու հետ: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հնարավորություն կունենան մասնակցելու առաջիկա խաղերին:
Իսպանիայի հավաքականի հայտացուցակը
Դարպասապահներ` Իկեր Կասիլյաս, («Պորտու»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռիկո («Սևիլյա»):
Պաշտպաններ` Խուանֆրան («Ատլետիկո»), Գասպար («Վիլյառեալ»), Պիկե, Բարտրա, Ալբա (երեքն էլ` «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Ասպիլիկուետա («Չելսի»):
Կիսապաշտպաններ` Սան Խոսե («Ատլետիկ»), Կոկե («Ատլետիկո»), Բուսկետս, Ինյեստա (երկուսն էլ` «Բարսելոնա»), Ֆաբրեգաս («Չելսի»), Կասորլա («Արսենալ»), Իսկո («Ռեալ»), Տյագո («Բավարիա»), Մատա («Մանչեսթեր Յունայթեդ»):
Հարձակվողներ` Պեդրո, Կոստա (երկուսն էլ` «Չելսի»), Նոլիտո («Սելտա»), Ալկասեր («Վալենսիա»), Մորատա («Յուվենտուս»):