Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի շաբաթվա հավաքականի կազմում
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի խորհրդանշական հավաքականի կազմում:
Ամփոփելով խմբային փուլի 4-րդ տուրը ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է տուրի հավաքականը: Շաբաթվա հավաքականի կազմում ընդգրկվել է նաև Հենրիխ Մխիթարյանը:
Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանական «Գաբալայի» դեմ խաղում։ «Բորուսիայի» ֆուտբոլիստները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը։ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլիստ Հենիրխ Մխիթարյանը դարձավ գեղեցիկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։