Մարկո Ռոյսը չի օգնի «Բորուսիա»-ին «Շալկե»-ի հետ խաղում
SportԴորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի անդամ Մարկո Ռոյսը չի օգնի «մեղուներին» ավելի քան երկու շաբաթ:
Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի կայքը: Ռոյսը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում՝ «Բորուսիա»-«Գաբալա» խաղի ընթացքում: Գերմանացուց ապաքինման համար կպահանջվի 2 շաբաթ:
Դորտմունդի «Բորուսիա»-ն հանգստյան օրերին Բունդեսլիգայի շրջանակներում կմրցի «Շալկե»-ի հետ, իսկ հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին: