Ռուս և բրիտանացի զբոսաշրջիկների հեռանալուց հետո Եգիպտոսը կկորցնի զբոսաշրջային հոսքի 70 տոկոսը
International newsՌուսաստանի և Մեծ Բրիտանիայի` դեպի Եգիպտոս ավիաչվերթերը դադարեցնելու որոշման հետևանքով եգիպտական շուկան կկորցնի զբոսաշրջային հոսքի 70 տոկոսը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Interfax-ը, այդ մասին տեղեկացրել է «Ալ-Ահրամ» թերթը` մեջբերելով Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Մուհամմեդ Յուսեֆին կից խորհրդակցական խորհրդի անդամի հայտարարությունը:
Անձամբ Յուսեֆը ՌԴ-ի որոշումն անվանել է հզոր հարված Եգիպտոսի զբոսաշրջային ոլորտին: Նրա խոսքով` Եգիպտոս այցելող զբոսաշրջիկների թվով ՌԴ-ն զբաղեցնում է առաջին տեղը: Նախորդ տարի այդ թիվը հասել է 3 միլիոնի, իսկ Մեծ Բրիտանիայից զբոսաշրջային հոսքը կազմել է 1 միլիոն մարդ:
Ընդհանուր առմամբ, երկու երկրների հեռանալուց հետո Եգիպտոսը կկորցնի զբոսաշրջային հոսքի ավելի քան 70 տոկոսը: Յուսեֆը հայտարարել է, որ Եգիպտոսը պետք է փորձի դուրս գալ զբոսաշրջային նոր ուղիներ: