Գերմանիայի իշխանությունները արգելել են աջակցել «Իսլամական Պետություն» անվան տակ հանդես եկող ջիհադական խմբավորմանը և ընդգկել են այն ահաբեկիչների ցուցակում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է, որ խմբավորումը սպառնում է Գերմանիայի անվտանգությանը:
Ինչպես հայտնել է Գերմանիայի ՆԳՆ-ն, այսուհետ Գերմանիայում օրենքի խախտում կհամարվի «Իսլամական Պետությանն» անդամակցելը, այդ թվում նաև առցանց համայնքների մասնակցությունը, հավաքների անցկացումը, քարոզարշավն ու դրամահավաքը: