Երբեմն ստացվում է այնպես, որ չես ստանում այն, ինչին արժանի ես. Տիտո Ռամալյո
SportՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 113-րդ տուրի «Բանանց» - «Գանձասար Կապան» (1:1) հանդիպումից հետո կարծիքով կիսվեց և հարցերին պատասխանեց երևանցիների գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն.
«Ցավալի ստացվեց, քանի որ խաղավերջում կարող էինք հաղթանակի հասնել: Երբ 2 թիմերը հոգնել էին, լավ պահեր ունեցանք: Ընդհանուր խաղից դժգոհ չեմ: Կարծում եմ՝ արժանի էինք 3 միավորի»:
- Յուրաքանչյուր խաղում նկատվում է, որ հիմնական կազմի մեկ ֆուտբոլիստ լինում է պահեստայինների թվում. արդյո՞ք դա հատուկ մարտավարություն է:
- Ոչ, ամեն ինչ ավելի պարզ է. բոլոր խաղացողներին գնահատում ենք և հնարավորություն տալիս: Պարզապես որոշում ենք, թե ով է ավելի լավ պատրաստ:
- Լաերսիոյին դիտարկո՞ւմ եք որպես կենտրոնական հարձակվող:
- Այո, ներկա պահին այդ դիրքում նա վատ չի խաղում: Նա հիանալի կարողանում է նաև ենթահարձակվողի դիրքում խաղալ. ամեն դեպքում, ստացվում է նաև առաջ քաշված գործել:
- Հնարավո՞ր է առաջիկայում 2 հարձակվողով գործեք:
- Այո, հնարավոր է:
- Ձեր գլխավորությամբ թիմում դրական տեղաշարժը նկատվում է, սակայն չի՞ անհանգստացնում, որ հաղթանակ չկա և կարող է հոգեբանական խնդիր դառնալ:
- Ոչ, չեմ կարծում, քանի որ հավատում ենք այն ամենին, ինչն անում ենք: Վերջին 2 խաղերում կարող էինք հաղթել. երբեմն ստացվում է այնպես, որ չես ստանում այն, ինչին արժանի ես: Մեր ճանապարհի սկզբի համար բավականին լավ է, մենք մրցունակ ենք, ռիթմային ենք խաղում: Տեմպով կարողանում ենք ավելի ուժեղ լինել:
- Նշել եք, որ ձմռանը կազմում արմատական փոփոխություններ են լինելու. Դուք որոշումներ կայացրե՞լ եք այդ հարցում:
- Դա գործընթացում է: Ներկայում ես հնարավորություններ եմ տալիս ֆուտբոիստներին, որպեսզի ապացուցեն, որ իրենք կարող են թիմում մնալ: