Կործանված A321 օդանավի «սև արկղերը» համակարգերի խափանում չեն ֆիքսել. ՄԱՀ
International newsՄիջազգային ավիացիոն հանձնաժողովը (ՄԱՀ) տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եգիպտական Սինայի թերակղզու օդային տարածքում կործանված ռուսական A321 ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման նախնական տվյալները վկայում են, որ օդանավի համակարգերից որևիցե մեկի աշխատանքը խափանված չի եղել:
Ինչպես նշում է bbc.com-ը, հաղորդագրությունում ասվում է, որ «սև արկղերի» վերծանումը վկայում է ինքնաթիռի նորմալ ռեժիմով թռչելու մասին: Հայտնի է, որ տվյալների ինքնագրանցումն ավարտվել է այն պահին, երբ քաղաքացիական օդանավը եղել է 9.400մ բարձրության վրա:
Դեպքի վայրում աշխատող արևմտյան փորձագետների կարծիքով, տեղի ունեցած պայթյունն ամենևին կապ չունի տեխնիկական խափանման հետ: Ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայություններն առավել հավանական են համարում այն վարկածը, ըստ որի, պայթյունը տեղի է ունեցել ահաբեկիչների տեղադրած ռուբի պատճառով:
Աղբյուրը հիշեցնում է, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականցնող օդանավում եղել է 224 մարդ, որից ոչ ոք չի փրկվել: