Սիլվա. Կարծում եմ` Ռոնալդուն կտեղափոխվի «ՊՍԺ»
Sport«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տյագո Սիլվան կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է համալրել փարիզյան թիմի կազմը:
Ռոնալդուի` «ՊՍԺ» տեղափոխության մասին խոսակցությունները շատացան, երբ ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի` «Ռեալ»-«ՊՍԺ» (1:0) հանդիպումից հետո ֆուտբոլիստըն ինչ-որ բան շշնջաց մրցակցի գլխավոր մարզիչ Լորան Բլանի ականջին:
-Կարծում եմ` Ռոնալդուն կտեղափոխվի «ՊՍԺ»: Չգիտեմ` ինչ է նա ասել Բլանին. մարզիչը մեզ հետ չի խոսել այդ թեմայով, բայց դրական ակնկալիքներ ունեմ: Ռոնալդուն հիանալի խոսում է ֆրանսերեն, գուցե ինձանից էլ լավ: Այնպես որ` եթե նա տեղափոխվի «ՊՍԺ», հարմարվելու հետ կապված խնդիրներ չի ունենա,-Սիլվայի խոսքը մեջբերված է «Le Parisien»-ից: