Իրանը մտադիր է «Սուխոյ»-ից 100 ինքնաթիռ գնել
International news«Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը մտադիր է իրանական ընկերություններին վաճառել մոտ 100 SSJ-100 ինքնաթիռներ՝ իսլամական պետության դեմ պատժամիջոցների վերացումից հետո. հայտնում է slon.ru-ն:
«Այնտեղ հսկայական հետաքրքրվածություն կա՝ մոտ 100 ինքնաթիռների համար: Մենք ինքնաթիռների տրամադրումը քննարկել ենք այն հավանական ավիաընկերությունների հետ, որոնց մենք նախատեսում ենք ուղարկել մոտ 100 ինքնաթիռներ: Ավիաընկերություններն Իրանում շատ են»,– ասել է ընկերության նախագահ Իլիա Տարասենկոն՝ չնշելով պայմանագրի հնարավոր արժեքը։
Ավելի վաղ Իռլանդիան 15 SSJ-100 ինքնաթիռ գնել էր ավելի քան 1 մլրդ դոլարով: Ինքնաթիռի հիմնական բազային արժեքն է 35 մլն դոլար: Մինչ 2031 թվականը նախատեսվում է վաճառել 595 ինքնաթիռ:
Դեռևս հուլիսի կեսերին ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը խոսել էր իսլամական հանրապետությանը ինքնաթիռներ վաճառելու բանակցությունների մասին: Նաև հաղորդվել էր «Ուրալվագոնզավոդի»՝ Իրանին իր արտադրանքն ուղարկելու մասին: