ՌԴ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնագետները ժամանել են Սիան թերակղզի
International newsՌուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնագետները ժամանել են Սիան թերակղզի` ուսումնասիրելու А321-ի օդանավի աղետի հետևանքները:Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Սիանում աշխատող ԱԻՆ-ի խումբը:
«Աղետի վայր են մեկնել Միջպետական ավիացիայի կոմիտեի մասնագետները, որոնց թվում են Եգիպտոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի մասնագետները, ինչպես նաև Եգիպտոսի քաղավիացիայի մասնագետները»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով, մասնագետներն ուսումնասիրելու են ինքնաթիռի բեկրոները և վերցնելու են անհրաժեշտ փորձանմուշները:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները: