Հովհաննես Համբարձումյանը խփել է Վարդարի հաղթական գոլը
SportՄակեդոնիայի առաջնության 14-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթել է «Բրեգալնիցային»։
Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ 79-րդ րոպեին խփել է տանտերերի երկրորդ գոլը։ 32-րդ րոպեին նա նաեւ դեղիք քարտ է ստացել։
«Վարդարի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը վնասվածքի պատճառով բաց է թողել հանդիպումը։
«Վարդարը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։