Եղիսաբեթ 2-րդը եւ Նիդեռլանդների թագավորը հարգել են պատերազմներում զոհվածների հիշատակը
International newsՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին Նիդեռլանդների Վիլլեմ-Ալեքսանդր թագավորի հետ նոյեմբերի 8-ին հարգել է ռազմական հակամարտությունների ընթացքում զոհվածների հիշատակը:
Մեծ Բրիտանիայում Հիշատակի օրը նշվում է Առաջին համաշխարհային պատերազմում հրադադարի կնքման օրվա՝ նոյեմբերի 11-ի մոտակա կիրակի: Դրանից մի քանի շաբաթ առաջ բրիտանացիները սկսում են զոհերի հիշատակի խորհրդանիշ կակաչ կրել:
Նախկինում Հիշատակի կիրակի օրը հիշատակում էին Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերում սպանվածներին, սակայն ավելի ուշ սկսեցին այդ օրը հիշել ռազմական բոլոր հակամարտություններում զոհվածներին:
Այդ օրն ամբողջ Բրիտանիայում պատարագներ են մատուցվում, զինվորական հուշարձաններին կարմիր կակաչներից ծաղկեպսակ են խոնարհում: