Պուտինը հրամայել է ժամանակավորապես դադարեցնել ՌԴ-ից Եգիպտոս քաղաքացիների ավիափոխադրումը
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից Եգիպտոս քաղաքացիների ավիափոխադրումը ժամանակավորապես արգելելու մասին:
Նախագահը նաեւ կառավարությանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ Եգիպտոսից Ռուսաստանի քաղաքացիներին եւ նրանց ուղեբեռը վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը: