Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ 14 անձի դեմ հետաքննություն է սկսվել
International newsԹուրքական Քոջաելիում «Կրթությունը դու ես» կազմակերպության կողմից «Ազատ և աշխարհիկ կրթություն» խորագրով անցկացված երթի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար 14 անձի դեմ հետաքննություն է սկսվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
14 անձինք մեղադրվում են Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Նրանցից ոմանց դեմ արդեն հարուցվել է դատական գործ: