Միսիսիպիի նահանգում 15 ավտոմոբիլ է գետնի տակն անցել կայանատեղում
International newsՇուրջ 15 ավտոմեքենա է գետնի տակն անցել ԱՄՆ-ի Միսիսիպիի նահանգի Մերիդիան քաղաքի ռեստորաններից մեկի մերձակա կայանատեղում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին, առաջացած փոսի երկարությունը կազմում Է 180 մետր, լայնությունը՝ 15 մետր:
«Փոսի հայտնվելու պատճառը հետաքննվում Է, մեր գլխավոր խնդիրն Է մնում այցելուների եւ մեր աշխատակիցների անվտանգության ապահովումը,- հայտարարել Է ռեստորանի ներկայացուցիչը:- Հաստատությունը կփակվի մինչեւ կայանատեղի նորոգման ավարտը»: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: