Հնդկաստանը փորձարկել Է Agni-IV հրթիռը, որը կարող Է միջուկային լիցք կրել
International newsՀնդկաստանը հաջողությամբ փորձարկել Է Agni-IV հրթիռը, որը կարող Է միջուկային լիցք կրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին հայտնել Է Hindu հրատարակությունը:
Արձակումը կայացել Է ժամը 09:45-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:15-ին) Օդիշայի նահանգի Ուիլեր ափամերձ կղզուց՝ արձակման շարժական կայանքով:
«Թռիչքը հաջող Էր, եւ բոլոր ցուցանիշները համապատասխանել են նորմաներին»,- հրատարակությանը հայտնել Է Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության ներկայացուցիչը:
Agni-IV հրթիռն ունի 4 հազար կիլոմետր հեռահարություն եւ կարող Է կրել մեկ տոննա քաշով մարտալիցք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: