Պորոշենկոն եւ Մոգերինին առաջընթաց են նշել Մինսկի համաձայնագրերի կատարման գործում
International newsԿիեւը եւ Եվրամիությունը զուսպ առաջընթաց են արձանագրում Դոնբասի իրադրության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի կատարման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինի հետ նոյեմբերի 9-ին Կիեւում կայացած հանդիպումից հետո:
«Մենք արձանագրել ենք, որ որոշակի, շատ զուսպ առաջընթաց ունենք Մինսկի համաձայնագրերի իրագործման հարցում: Դրա բովանդակությունն այն Է, որ այժմ մենք ունենք հրադադարի ռեժիմ, թող որ դյուրաբեկ, թող որ սադրիչ գնդակոծումներով, բայց օգոստոսի 29-ից գործում Է հրադադարի ռեժիմը»,- հայտարարել Է Պորոշենկոն լրագրողներին:
Նա նշել Է, որ գործնականում ավարտված Է հրետանու, ականանետների եւ տանկերի հետքաշումը Դոնբասի շփման գծից, ինչը կնպաստի հակամարտության ապաԷսկալացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: