Կատալոնիայի անկախության վերաբերյալ բանաձեւը հետեւանքներ չի ունենա. Իսպանիայի վարչապետ
International newsԻսպանական Կատալոնիայի անկախության վերաբերյալ բանաձեւը «հետեւանքներ չի ունենա»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը:
Վարչապետը նաեւ խոստացել Է այս որոշումը բողոքարկել Սահմանադրական դատարանում: Բացի այդ, Ռախոյը նշել Է, որ Կատալոնիայի հարցն արդեն քննարկել Է ընդդիմադիր «Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Պեդրո Սանչեսի հետ, որի հետ նրանք պայմանավորվել են հանդիպում անցկացնել նոյեմբերի 10-ին:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Կատալոնիայի խորհրդարանը նոյեմբերի 9-ի նիստում ընդունել Է բանաձեւ, որը հռչակում Է «կառավարման հանրապետական ձեւով անկախ պետության ստեղծման գործընթացի սկսվելը»:
Բանաձեւի օգտին, որը բաղկացած Է ինը հոդվածից, քվեարկել են «Միասին «այո»-ի օգտին» կոալիցիայի եւ «Ժողովրդական միասնության թեկնածություն» կուսակցության պատգամավորները, որոնք օրենսդիր մարմնում ունեն բացարձակ մեծամասնություն՝ 72 մանդատ՝ 135-ից:
«Անկախության ձեռքբերման գործընթացը» ենթադրում Է ձեւավորել կառավարություն, պետական այլ կառույցներ եւ մշակել Սահմանադրություն: Նոր Սահմանադրության ընդունումից հետո անկախությունը կհռչակվի պաշտոնապես: Այս ամենը, Իսպանիայից տարածաշրջանի անջատման կողմնակիցների հաշվարկներով, կպահանջի շուրջ 18 ամիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: