Իրանի պաշտպանության նախարարը Պենտագոնին հանդիմանել է «խուլիգանական պահվածքի» համար
International newsԻրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը իր ամերիկացի գործընկերոջը՝ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերին զգուշացրել է «խոսքին հետեւելու» անհրաժեշտության մասին, տեղեկացնում է Gazeta-ն՝ վկայակոչելով PressTV-ին։
«ԱՄՆ-ի պաշտպանության ղեկավարը ճիշտ կանի՝ վերջ դնի երկրի վերաբերյալ իր նախկին դիրքորոշմանը, վերանայի իր խուլիգանական եւ ագրեսիվ պահվածքը եւ այսուհետ ավելի խելամիտ եւ շրջահայաց լինի», - ասել է նա։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը չպետք է նոր խնդիրներ ստեղծի, դրանք առանց այն էլ «տանջում են այնպիսի երկրների, ինչպիսիք են Սոմալին, Աֆղանստանը եւ Եմենը»։