ՔԲԿ-ն թուրք ենթասպայի է սպանել
International newsԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում հարձակում է իրականացրել թուրքական ռազմական և ոստիկանական մեքենաների վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Քրդական կողմից հնչած կրակոցների հետևանքով զոհվել է մեկ ենթասպա, իսկ մեկ ոստիկան վիրավորվել է: Փախուստի դիմած քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով անվտանգության ուժերը լայնածավալ գործողություններ են սկսել:
Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նոյեմբերի 5-ին հայտարարել է Թուրքիայի իշխանությունների հետ միակողմանի զինադադարը վերացնելու մասին: ՔԲԿ-ի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ «կրակի միակողմանի դադարեցմանը վերջ է տրվել թուրքական իշխող կուսակցության ռազմական քաղաքականության եւ վերջին գրոհների պատճառով»: ՔԲԿ -ն միակողմանի զինադադար էր հայտարարել Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ` հոկտեմբերի 10-ին: