Yerevan, 30.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մայր Աթոռում տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» 2015թ. մրցույթի մրցանակաբաշխությունը

Society

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա&raquo ;, «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների ու դասվարների` «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2015թ. հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:

Այն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ և ՀՀ կրթության ու գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիսավոր ցերեկույթն սկսվել է միասնական Տերունական աղոթքով, ապա ներկաներին բարիգալստյան խոսքով դիմել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Ողջունելով 12 տարիների արդեն ավանդական դարձած մրցույթի մասնակիցներին` Սրբազանը գոհունակությամբ հաստատել է, որ մրցույթն իր ուրույն տեղն ու առաքելությունն ունի կրթական ոլորտում: Վարդան Սրբազանը ներկայացրել է մրցույթի անցկացման կարգը և արձանագրված հաջողությունները, ապա հորդորել ուսուցիչներին շարունակել իրենց նվիրյալ ջանքերը գործադրել, որպեսզի երբեք նահանջ չապրեն հայոց գիրն ու ազգային կրթությունը: ՔԴԿ տնօրենը վերջում իր շնորհակալությունն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին երիտասարդ սերնդի կրթության հանդեպ մշտական ուշադրության և հայոց ազգային դպրոցի կայացմանն ըստ ամենայնի նպաստելու համար:

Այնուհետև ելույթ է ունեցել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Դժվար է պատկերացնել ժամանակակից հայկական դպրոց` առանց հայկական բաղադրիչի գոյության և ընդգծվածության: Իհարկե, կարող ենք թվարկել առարկաներ` հայոց լեզու, գրականություն, պատմություն և այլն, բայց նախևառաջ դպրոցին ազգային նկարագիր է տալիս մտածելակերպը և արժեհամակարգը: Հետևաբար` այսօր, առավել քան երբևէ, հատկապես հաշվի առնելով բազմաթիվ նոր մարտահրավերներ` հայկական դպրոցը պետք է լինի ազգային, հետևաբար` այն չի կարող գոյություն ունենալ առանց իր ազգային ինքնության հիմնական առաքյալի` Մայր Աթոռի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու», - նշել է ՀՀ ԿԳ նախարարը` անդրադառնալով նախարարության և Մայր Աթոռի միջև ձևավորված սերտ համագործակցությանը: Նախարարը խոսել է նաև դպրոցում արժեհամակարգի կերտման կարևորության մասին` ընդգծելով, որ Մայր Աթոռի գոյությունը կրթական համակարգում այն անկյունաքարերից մեկն է, որի վրա խարսխված է հայկական դպրոցի ազգային լինելու հանգամանքը:

Օրվա առիթով խոսքով է հանդես եկել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ տիկին Կարինե Աճեմյանը:

Հանդիսավոր ցերեկույթի շրջանակներում գեղարվեստական կատարումներով հանդես են եկել «Լույս» երգեցիկ հնգյակն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկեան հանրակրթական դպրոցի» երգչախումբը, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀՀ ԿԳ նախարարը հաղթող ուսուցիչներին հանձնել են մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն ու դրամական պարգևներ:

Առաջին մրցանակի են արժանացել «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Քոչարյանը (Երևանի 182-րդ ավագ դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Ցողիկ Ստեփանյանը (ՀՀ Արարատի մարզ, Մասիսի 5-րդ ավագ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Զարուհի Նիազյանը (Երևանի 116-րդ հիմնական դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Սուսաննա Ալեքսանյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդանի 2-րդ հիմնական դպրոց):

Երկրորդ մրցանակ են ստացել «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհիներ Ռուզաննա Խաչատրյանը (Սիսիանի ավագ դպրոց) և Նարինե Գալստյանը (Երևան, ՃՇՀԱՀ  Աբեղյանի անվան  ավագ դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհիներ Լիլյա Գասպարյանը (ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդի միջնակարգ դպրոց) և Կիմա Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Աղավնատան միջնակարգ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհիներ Անժելա Նազարեթյանը (Երևան, Ա. Շահինյանի անվ. ֆիզմաթ հիմնական դպրոց) և Թամարա Մուրադյանը (Վանաձորի 10-րդ ավա գ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսոցչուհի Շուշանիկ Գասպարյանը (Երևանի 182-րդ ավագ դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մարինե Գափոյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Կարմիրգյուղի առաջին միջնակարգ դպրոց), դասվարներ Սիլվա Գասպարյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Կարմիրգյուղի 2-րդ միջնակարգ դպրոց) և Լուսինե Ավալյանը (ՀՀ Տավուշի մարզ, Բերդի  3-րդ հիմնական դպրոց):

Երրորդ մրցանակն ստացել են «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհիներ Լուսինե Աղազարյանը (ՀՀ Արմավիրի մարզ,Վաղարշապատի  4-րդ հիմնական դպրոց), Էմմա Ռուստամյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Դդմաշենի միջնակարգ դպրոց), Վարդիթեր Թելունցը (Երևանի 123-րդ հիմնական դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհիներ Անժելա Իսպիրյանը (ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակի առաջին  հիմնական դպրոց), Սվետլանա Պապինյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամորի միջնակարգ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհիներ Սիրարփի Դավթյանը (Երևանի  182-րդ ավագ դպրոց), Նորա Գոզեյանը ( ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառի 5-րդ հիմնական դպրոց), Գոհար Հայրապետյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Սիսիանի հիմնական դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Կապանի  5-րդ հիմնական դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Ծովինար Սմբատյանը (Երևան, ՃՇՀԱՀ  Աբեղյանի անվան  ավագ դպրոց), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի  Ռուբինա Հարությունյանը (Երևան, Հերացի ավագ դպրոց), դասվարներ Ժասմեն Խուրշուդյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Գորիսի  3-րÕ ¤ հանրակրթական դպրոց), Գոհար Չարխիֆալակյանը (Երևան,  51-րդ հիմնական դպրոց), Լուսինե Մանուկյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Սարդարապատի միջնակարգ դպրոց):

Մրցանակների հանձնումից հետո շնորհակալական խոսք է ասել Երևանի 182-րդ ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Քոչարյանը:

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս է բերվել Ամենայն Հայոց կաթողիկոսի Սրբատառ կոնդակը` ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Հայրապետական Կոնդակում, որն ընթերցել է Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, մասնավորապես, ասված է.

«Բարձրյալն Աստուծո բարերար կամքով առիթն ունենք գնահատանքի խոսք ուղղելու ՀՀ Կրթության և գիտության մեծարգո նախարար տիար Արմեն Աշոտյանին, նախարարության բարեջան պաշտոնեությանը, որ նախանձախնդիր հոգով ջանքեր են բերում մեր երկրում կրթության և գիտության զարգացման գործին:

Անհուն ուրախությամբ ենք անդրադառնում, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարության արդյունավոր գործունեության բարի արգասիքներն այսօր զգալի են մեր կյանքում: Իրականացվող բարեփոխումներով հնարավորություններ են ստեղծվում ուսումնակրթական ու գիտական հաստատությունների բարվոք գործունեության և արդիական կրթության ապահովման համար:

Մեր ժողովուրդը միշտ ձգտել է համաքայլ ընթանալ կրթական և գիտական զարգացումներին: Խաղաղ, թե աղետալի ժամանակներում հայրենիքում և սփյուռքի համայնքներում հայկական դպրոցը շարունակել է գործել: Գործել է ուսման և լուսավորության հանդեպ մեր ժողովրդի սիրով ու նախանձախնդրությամբ, գիտակցությամբ, որ դպրոցը հայրենիք է, ազգ է, ապագա է: Այսօր նախարարությունը և կրթության անդաստանի երախտարժան մշակները անհոգնաբեկ ջանքեր են ներդնում մեր զավակների սրտում արթուն պահելու համար ուսման սերը, նորարարության ձգտումը, արարելու, կյանքը բարելավելու և կատարելագործելու տեսլականը, լինելու արժանավոր քաղաքացիները մեր երկրի ու ժողովրդի: Գնահատելի են արդյունավոր ջանքերը հայեցի կրթությունը ամուր հիմքերի վրա պահելու և զօրացնելու ուղղությամբ, որպեսզի մեր զավակներին միշտ սիրելի ու հարազատ լինեն մայրենի լեզուն ու գիրը, մեր պատմությունն ու մշակույթը, որպեսզի նրանք կարողանան տեսնել ու արժևորել մեր ժողովրդի դերն ու ներդրումը մարդկության պատմության մեջ, քրիստոնեական կյանքում և հավատարիմ հայրենյաց ավանդին՝ շարունակեն մեր ժողովրդի ընթացքը ազգերի կողքին:

Գոհունակությամբ ենք անդրադառնում նաև, որ Կրթության և գիտության նախարարության և մեր Եկեղեցու միջև վերջին տարիներին կարևոր գործակցություն է ձևավորվել՝ առավել արդյունավոր ու նպատակային դարձնելու համար նոր սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության գործը: Համատեղ իրագործված ծրագրերը, հատկապես հանրակրթական դպրոցներում ներդրված «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, մեծապես նպաստում են, որպեսզի նոր սերունդը հաղորդ դառնա քրիստոնեական հավատքին, մեր Եկեղեցուն, հոգևոր-բարոյական արժեքներին՝ կարևորելով դրանք որպես հի մք կյանքի:

Փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված մեզ շնորհված հաջողությունների ու ձեռքբերումների համար՝ Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ՀՀ Կրթության և գիտության նախարար Տիար Արմեն Աշոտյանին՝ արժանավոր զավակին մեր Սուրբ Եկեղեցու, որ ամենայն նախանձախնդրությամբ իր ավանդն է բերում մեր երկրի և ժողովրդի առաջընթացին, մշտապես աջակից է նաև մեր Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական նախաձեռնություններին: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնեությանն ու աշխատակազմին ՝ մեր հայրենիքի և ժողովրդի կյանքում իրենց ազնիվ նվիրումի և բարի ծառայության համար:

Հայրապետիս աղոթքն է առ Երկնավոր մեր Տերը, որ Իր հովանու ներքո խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու հավատավոր մեր ժողովրդին, առաջնորդի մեզ ճշմարտության Իր Սուրբ Հոգով և օրհնի բարօրության ու առաջընթացի մեր ջանքերը, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պարգևի ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը իր ազգաշեն ու հայրենաշեն գործունեության մեջ»:

Հանդիսության վերջում մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Գարեգին Բ Հայրապետը: Ողջունելով կրթության գործի մշակների ներկայությունը հայոց հոգևոր կենտրոնում` Ամենայն Հայոց կաթողիկոսը նախ շնորհավորել է մրցույթի մրցանակակիրներին, ապա անդրադարձել ուսուցչի գնահատարժան առաքելությունը:

«Մեծ շնորհ և պատասխանատվություն է ձեր ուսերին՝ գիտելիք հաղորդելու, իմացության և ճանաչողության ուղիներով առաջնորդելու մեր զավակներին, ձևավորելու նրանց որպես սկզբունքներ ունեցող անհատներ, որպես մեր երկրի հայրենասեր քաղաքացիներ ու մեր ժողովրդի ազգասեր որդիներ ու դուստրեր: Այս նպատակը ընդհանուր հասարակությանն  է, անշուշտ, բայց առավել չափով իրականանում է ձեր ամենօրյա աշխատանքի ու գործունեության արդյունքում: Ձեր նվիրումով, առօրյա ջանքերով են կրթվում ու հասակ առնում մատաղ սերնդի միտքն ու հոգին, և այդ պատճառով երբեք բարձրագոչ չէ աս ելը, որ ձեր ձեռքերում մեր ժողովրդի ապագան է: Մենք կուզենայինք, որ այս գիտակցությունը  ամեն օր ներշնչեր ձեր գործունեությունը:

Մենք գիտենք, որ ձեր աշխատանքը չի սկսվում և չի ավարտվում զանգի հնչումով, յուրաքանչյուր դասաժամի դուք նախապատրաստվում եք տրամադրելով ավելի ժամանակ, քան այդ դասաժամն է: Նախապատրաստվում եք ոչ միայն դասանյութի մատուցմանը, այլև՝ ձեր սաների հետ ընդհանուր աշխատանքին՝ իբրև մանկավարժներ, հոգեբաններ, իբրև երկրորդ ծնող: Մեր օրերում համացանցի միջոցով ավելի ու ավելի դյուրին է դառնում գիտելիքների ձեռքբերումը, բայց ուսուցիչը հեղինակություն է ոչ միայն գիտելիք փոխանցելով, այլև` օրինակ լինելով և վայելելով իր սաների վստահությունը, հարգանքն ո սերը:

Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում, որ մեր երկիրը, Կրթության ու գիտության նախարարությունը ավելի մեծ հնարավորություններ է գտնում բարելավելու, արդիական պահանջներին համահունչ դարձնելու ուսումն ու կրթությունը և արժանիորեն գնահատելու մանկավարժների գործունեությունը:  Գոհունակություն է Հայրապետիս համար, որ զորանում են նաև նախարարության և մեր Եկեղեցու համագործակցությունը և համատեղ ծրագրերը՝ ի նպաստ մատաղ սերնդի կրթության, հոգևոր արժեքներով դաստիարակության: Մեր Եկեղեցին նույնպես ջանում է առավել մեծ հնարավորություններ ստեղծել, որպեսզի մեր զավակները սնվեն ու աճեն հավատքով, միմյանց հանդեպ սիրով, արդարության, ճշմարտության արժեքներով, լինեն հավատարիմ որդիները մեր ժողովրդի ու երկրի», - ասել է Նորին Սրբությունը:

Այս առիթով Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքն է հայտնել ԿԳ նախարարությանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնին և մրցույթի կազմակերպիչներին: Մանկավարժներին և կրթության գործի բոլոր նվիրյալներին Նորին Սրբությունը ցանկացել է, որ Աստված Իր շնորհներով առատապես շնորհազարդի նրանց և զորակից լինի՝ արգասավորելու իրենց մեծ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Հայոց Հայրապետը նաև մաղթել է, որ Ողորմած Աստված օրհնի հոգևոր ու ազգային կյանքի շենացման, լուսավոր գալիքի կերտման ջանքերը:

Ցերեկույթը փակվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով: 

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank