ՄԱԿ-ում Ադրբեջանի գծով լսումներ կանցկացվեն
International newsՆոյեմբերի 11-12-ին ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ հանձնաժողովում պետք է Ադրբեջանի գծով քննարկումներ անցկացվեն, որոնք հեռարձակվելու են համացանցով:
Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Ադրբեջանը հանդիսանում է ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ համաձայնագիրը վավերացրած երկրներից մեկը, եւ այդ պատճառով պարտավոր է պարբերաբար զեկուցել ՄԱԿ-ի 10 անկախ փորձագետների առաջ:
Բազմաթիվ միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպություններ նշում են Ադրբեջանում ներկայում մոտ 100 քաղաքական, այդ թվում 28 «խղճի» բանտարկյալներ լինելու մասին, որոնք տարբեր խոշտանգումների եւ նվաստացուցիչ վերաբերմունքի են ենթարկվում բանտերում: