Սիրիական բանակն ահաբեկիչներից ազատագրել է Հալեպի ռազմական օդանավակայանը
International newsՍիրիայի արաբական հանրապետության բանակի ստորաբաժանումները վերացրել են Հալեպի «Քուրերես» զինվորական օդանավակայանի շրջափակումը և մուտք գործել դրա տարածք:
Սիրիական բանակն այդ հաջողությունն արձանագրել է երկար մարտերից հետո: Հալեպի արևելյան հատվածում բանակի ս տորաբաժանումները վերացրել են զինված ահաբեկչական մի շարք խմբավորումների և միացել չորս տարուց ավել բաշարված բանակայիններին:
Նոյեմբերի 9-ից սիրիական բանակը հարձակում է նախաձեռնել Հալեպի ուղղությամբ որի ընթացքում ոչնչացվել է մեծ քանակությամբ ահաբեկիչներ, նրանց ռազմական տեխնիկան և զինամթերքը: «Մեր զինված ուժերը ժողովրդական ազատագրական ուժերի հետ միասին շարունակում են Հալեպի մերձակայքում հարավային և արևմտյան ուղղություններով իրականացվող ռազմական օպերացիաները, որի ընթացքում մենք վերահսկողություն ենք իրականացրել մի շարք գյուղերի և տեղանքների ` Բարաուի, Ազիզայի, Ազիզա-Սամաանի, Թել-Մամույի վրա»,- ավելի վաղ հայտարարել էր սիրիական բանակի բրիգադային գենեալ Ալի Մայխուբը:
Նա նաև հայտնել էր Պալմիրայում 40 ահաբեկիչների և 20 զրահամեքենայի ոչնչացման մասին. սպանված ահաբեկիչների մեծ մասը օտարազգի էին: